Միջազգային 

Նոր դիվանագիտական սկանդալ

analitik.am

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը բացատրությունների համար կանչել է Թուրքիայի գործերով հավատարմատարին` կապված Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև ռազմական հակամարտության կարգավորման մեջ Կահիրեի դերակատարությունը թուրքական իշխանությունների կողմից քննադատության եթարկվելու հետ: Այս մասին  հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությոընը:

 

 

Իսրայելա-պաղեստինյան նոր ճգնաժամը հարթելու նպատակով Կահիրեի միջնորդական առաքելության հետ կապված, որը իսրայելյան կողմն ընդունել էր, իսկ պաղեստինյան կողմը` մերժել, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել էր Եգիպտոսի ղեկավարությանը` երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին անվանելով «բռնակալ», և ասել, թե «չի կարելի հույս դնել Կահիրեի հաշտեցման բանակցությունների վրա»: Կիրակի Կահիրեում թուրք դիվանագետին հայտարարել են, որ Եգիպտոսը «վճռաբար չի ընդունում Թուրքիայի ղեկավարության զայրացուցիչ հայտարարությունները»:

 

Նույն շարքից