Միջազգային 

Ղարիբաշվիլին հայտարարել Է կառավարության կազմում կատարված կադրային փոփոխությունների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուլիսի 21-ին հայտարարել Է կառավարության կազմում կատարված կադրային փոփոխությունների մասին. վեց նախարարներ և մեկ պետնախարար թողնում են իրենց պաշտոնները, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Մասնավորապես, կադրային փոփոխությունները վերաբերել են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիային, շրջակա միջավայրի և բնապաշարների նախարար Խաթունա Գոգալաձեին, փախստականների, տարաբնակեցման և հարկադիր վերաբնակվածների գործերի նախարար Դավիթ Դարախվելիձեին, գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիային, տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքի նախարար Էլգուջա Խոկրիշվիլիին, պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարիին և սփյուռքի հարցերի պետնախարար Կոնստանտին Սուրգուլաձեին:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել Է վարչապետը, Սուբարին կզբաղեցնի փախստականների, տարաբնակեցման և հարկադիր վերաբնակների գործերի նախարարի պաշտոնը, իսկ Խոկրիշվիլին կգլխավորի հանրապետության շրջակա միջավայրի և բնապաշարների նախարարությունը:

 

Նույն շարքից