Ուկրաինայի ապստամբները կործանված Boeing օդանավի ձայնագրիչները փոխանցել են Մալայզիան ներկայացնող փորձագետներին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հաղորդվում է, որ «սև արկղերը» փոխանցել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը, ընդ որում` երկու կողմից ստորագրվել է այդ գործընթացի մասին արձանագրություն:
Միևնույն ժամանակ, Բորոդայը տեղեկացրել է լրագրողներին, որ մահացածների մարմիններով գնացքը ժամանել է Դոնեցկ և շարունակել ճանապարհը Խարկով: