Սպորտ 

Արթուր Ավետիսյանը՝ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

analitik.am

Իտալական Նեապոլում ընթացքի մեջ են Համաշխարհային ուսանողական խաղերը: Այսօր տեղի են ունենում մարմնամարզության առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները:

Օղակների վրա վարժությունում իրեն գերազանց դրսևորեց Արթուր Ավետիսյանը: Նա որակավորման փուլում 14.700 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ այսօր տեղի ունեցած եզրափակչում իր ելույթի համար ստացավ 14.900 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը՝ դառնալով Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն:

Նույն շարքից