Միջազգային 

ԵՄ-ն պատրաստ չէ ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել

analitik.am

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձերը` համոզել եվրոպացի այլ առաջնորդներին Ռուսաստանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցների փաթեթ սահմանել, անհաջողության են մատնվել, գրում է The Independent-ը:

Ֆրանսիացի և գերմանացի դիվանագիտական աղբյուրները նշել են, որ իրենք միտված չեն պաշտպանելու Բրիտանիայի առաջարկները ռուսական գլխավոր էներգետիկ, ֆինանսական և պաշտպանական ընկերությունների նկատմամբ լայնածավալ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ:

Բարձրաստիճան բրիտանական կառավարական աղբյուրները խոստովանել են, որ այլ եվրոպական երկրների կողմից դիմադրությունը նշանակում է, որ հավանաբար երեքշաբթի Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպմանը նոր պատժամիջոցների փաթեթ չի համաձայնեցվի: Չնայած դրան` նրանք միևնույն ժամանակ նշում են, որ իրավիճակը փոփոխական է:

Independent-ը պարզաբանում է, որ Ուկրաինայում ապստամբների համաձայնությունը` փոխանցել կործանված մալայզիական օդանավի «սև արկղերը» Մալայզիայի իշխանություններին, ինչպես նաև սկսել մահացած ուղևորներին տեղափոխելու գործընթացը, «ուժեղացրել են նրանց դիրքերը, ովքեր պնդում են, որ հետագա պատժամիջոցները կարող են բարդացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը»:

Նույն շարքից