Միջազգային 

Աշխարհազորայինները նահանջել են

analitik.am

Ուկրաինացի ուժայիններն հսկողության տակ են վերցրել Դոնեցկից 55 կիլոմետր հյուսիս գտնվող Ձերժինսկ քաղաքը, աշխարհազորայինները հարկադրված են նահանջել: Այդ մասին հուլիսի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է «Հարավարևելյան ռազմաճակատ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կոնստանտին Կնիրիկը:

 

«Աշխարհազորայինները նահանջում են Գոռլովկայի ուղղությամբ, Ձերժինսկը հակառակորդի հսկողության տակ Է»,-ասել Է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի առաջավոր ջոկատը մտել Է Գոռլովկայի Մայորսկ արվարձան: Դրա կազմում նկատվել Է մինչև յոթ տանկ: Նաև նշվում Է, որ ուժայիններն իրենց հսկողության տակ են վերցրել աշխարհազորայինների պահակակետը Գոռլովկա տանող ճանապարհին:

 

Նույն շարքից