Միջազգային 

Մեծ Բրիտանիան սպառնում Է դուրս գալ Եվրամիությունից

Մեծ Բրիտանիան սպառնում Է լքել Եվրամիությունը, եթե այն հրաժարվի արմատական բերափոխումներ անցկացնել: Այդ մասին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նոր նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել Է «Բի Բի Սի-1» հեռուստաալիքում Էնդրյու Մարի ծրագրում:

 

«Բարեփոխման չենթարկված Եվրամիությունը չի համապատասխանում Մեծ Բրիտանիայի շահերին,-ընդգծել Է նախարարը:-Եթե Եվրամիության մեր գործընկերները մեզ ասեն, որ իրենք պատրաստ չեն գնալ փոփոխությունների և բանակցությունների, ապա միանգամայն պարզ Է, թե ինչպիսին կլինի բրիտանացիների պատասխանն առաջիկա հանրաքվեին»:

 

Ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել Է, որ եթե ինքը 2015 թվականի համընդհանուր ընտրությունների արդյունքներով մնա իշխանության գլուխ, ապա 2017 թվականին կառավարության կողմից հանրաքվե կանցկացվի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հարաբերությունների շուրջ: Դրա հետ մեկտեղ քվեաթերթիկում կդրվի Եվրամիությունից Լոնդոնի դուրս գալու  հարցը:

 

«Անհրաժեշտ Է խորացված բանակցություններ անցկացնել և զգալի փոփոխություններ անել ԵՄ-ում, որպեսզի Մեծ Բրիտանիան համոզվի, որ իրեն անսացին,-նշել Է Համոնդը:-Դրանից հետո մենք կդիմենք Մեծ Բրիտանիայի ժողովրդին: Իմ խնդիրն Է՝ պայմաններ ստեղծել ԵՄ-ի փոփոխման շուրջ բանակցություններ սկսելու համար: Ի վերջո մենք կտեսնենք, թե ինչ են մեզ առաջարկում»:   

 

«Եթե փոփոխություններ չլինեն Եվրամիության կառավարման մեջ, եթե չլուծվի ԵՄ-ի եվրոգոտու խնդիրը, ապա Մեծ Բրիտանիային նման միություն հարկավոր չԷ»,-ընդգծել Է նախարարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից