Միջազգային 

Էրդողանը հայտարարել է, որ պետությունը խորհրդարանականից պետք է անցնի ուղղակի նախագահական կառավարման համակարգի

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունը խորհրդարանականից պետք է անցնի ուղղակի նախագահական կառավարման համակարգի: Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական ATV հեռուստաալիքին տված հարցարզրույցում:

 

 

Նրա խոսքով, ուղղակի նախագահական կառավարումը կարող է օգտակար լինել Թուրքիայի հետագա զարգացման համար: «Առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան խորհրդարանականից կանցնի ուղղակի նախագահական կառավարման», -ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը նշել է, որ ուղղակի նախագահական կառավարում մտցվելու հարցը բարձրացվելու է օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

 

Նույն շարքից