Միջազգային 

Վրաստանի վարչապետը ներկայացրել է նախարարների թեկնածուներին

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեքշաբթի նախարարների 6 թեկնածուի է ներկայացրել:

Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն` գյուղատնտեսության նախարարությունը կղեկավարի Օտար Դանելիան, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը` Դավիդ Շավլիաշվիլին, արդարադատության նախարարությունը` Գեորգի Մգեբրիշվիլին, իսկ Սփյուռքի հարցերով պետնախարարի պաշտոնի թեկնածուն Գելա Դումբաձեն է:

Բացի այդ, տարածքային զարգացման նախկին նախարար Էլգուջա Խոկրիշվիլին կզբաղեցնի շրջակա միջավայրի ու բնական պաշարների նախարարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի հրաժարական է ներկայացրել 6 նախարար և պետնախարարը, որոնցից երկուսը կմնան կառավարությունում և կգլխավորեն այլ նախարարություններ:

Նույն շարքից