Սպորտ 

Մեսսիին կարող են որակազրկել 2 տարի ժամկետով

analitik.am

Արգենտինայի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսիին կարող են 2 տարի ժամկետով արգելել մասնակցել հավաքականի խաղերին: Այս մասին հայտնում է As-ը:

Որոշումը կարող է կայացվել Ամերիկայի գավաթի ժամանակ արգենտինացու կողմից մրցավարների նկատմամբ քննադատական հայտարարություններից հետո: Հիշեցնենք, որ Մեսսին համապատասխան հայտարարություններով հանդես եկավ Չիլիի հետ հանդիպումից հետո, երբ հանդիպման 37-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց ուղիղ կարմիր քարտով: Մեսսին նաև չներկայացավ մրցանակաբաշխությանը, որի ընթացքում պետք է վերցներ բրոնզե մեդալը:

Եթե որակազրկումը լինի, Մեսսին կարող է բաց թողնել Կոպա Ամերիկան:

Նույն շարքից