Միջազգային 

Էրդողանն ու Օբաման այլևս հեռախոսազրույց չեն ունենում

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, թե դադարել է հեռախոսով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ խոսելուց, հայտնում է Yahoo News-ը:

«Նախկինում ես զանգում էի անմիջապես նրան: Իսկ քանի որ ես չեմ կարողանում ակնկալվող արդյունքներին հասնել Սիրիայի հարցով, մեր արտգործնախարարներ են զանգում իրար»,- ասել է Էրդողանը պետականամետ ATV-ին ուղիղ եթերում տված հարցազրույցում:

«Բայց ես խոսել եմ փոխնախագահի (Ջոզեֆ Բայդենի – Tert.am) հետ: Նա ինձ զանգում է, ես էլ իրեն եմ զանգում», - ասել է Էրդողանը:

Նույն շարքից