Միջազգային 

Մեծ Բրիտանիան կվերծանի Malaysia Airlines-ի Boeing-ի «սև արկղերը»

analitik.am

Մեծ Բրիտանիան խոստացել է 24 ժամվա ընթացքում վերծանել Ուկրաինայի արևելքում կործանված Malaysia Airlines-ի Boeing-ի «սև արկղերը»: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ թագավորության այդ նախարարությունում, որը զբաղվում է նաև ավիացիոն միջադեպերի հետաքննությամբ, առայժմ չեն ճշտում, թե երբ կարող է սկսվել այդ ընթացակարգը: «Մենք առայժմ չգիտենք, թե մեր փորձագետները երբ կստանան «սև արկղերը»,- նշել է գոչծակալության զրուցակիցը:

 

Ավելի վաղ այն մասին, որ մալայզիական աղետյալ ինքնաթիռի «սև արկղերի» վերծանմամբ զբաղվելու են բրիտանացի փորձագետները, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը: «Մենք, ի պատասխան Նիդեռլանդների խնդրանքի, համաձայնել ենք, որ Ֆառնբորոյի ավիացիոն միջադեպերի հետաքննության գծով փորձագետները վերծանեն MH17-ի «սև արկղերը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

 

Նույն շարքից