Միջազգային 

Պորոշենկոն կողմ է խաղաղության հաստատման

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատգամավորական խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն ընդգծել է, որ դեմ է երկրում ռազմական դրություն մտցնելուն: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

Պորոշենկոն, մասնավորապես, ասել է, որ Ուկրաինան արդեն այսօր մարտական գործողությունների վիճակում է և պետք է պաշտպանի իր տարածքը: Դրա համար անհրաժեշտ է մարտունակ բանակ և նրա համապատասխան ապահովում, ինչն անհնարին կլինի ռազմական դրություն հայտարարելու դեպքում:


«Ռազմական դրության ժամանակ արգելված են զենքի, կրկնակի նշանակության արտադրանքի մատակարարումները, մինչդեռ մեզ անհրաժեշտ է շահել պատերազմը»,-ընդգծել է նախագահը:

 

Նաև ռազմական դրության ընթացքում անհնարին է դառնում միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից պետությանն աջակցումը: «Պատերազմի վիճակում գտնվող երկրներին Արժույթի միջազգային հիմնադրամը փող չի տալիս: Այդ մասին ոչ ոք չի մտածում, երբ ռազմական դրություն մտցնելու հարց է առաջադրում»,- ասել է Պորոշենկոն:

 

Դրա հետ մեկտեղ նախագահը նշել է, որ այժմ իշխանությունը ջանքերը կենտրոնացրել է այն բանի վրա, որ այսպես կոչված Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները աշխարհում ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ:

 

Նույն շարքից