Միջազգային 

Փորձագետները պահանջել են Boenig-ի կործանման վայրում շարունակել զոհերի մարմինների որոնումները

analitik.am

Հոլանդացի փորձագետները պահանջել են Malaysia Airlines-ի Boenig-ի կործանման վայրում շարունակել զոհերի մարմինների որոնումները, որն աղետի է ենթարկվել Ուկրաինայի արևելքում:

 

Ինչպես Խարկովում կայացած ճոպազրույցի ժամանակ հայտարարել է հոլանդացի դատաբժշկական փորձագետ Յան Տաունդերը, մինչ այժմ մասնագետները կարողացել են նույնականացնել միայն 200 մարմին այն դեպքում, երբ օդանավում 298 մարդ է եղել, տեղեկացնում է  BBC-ին:

 

Աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող տարածքից սառնավագոններով Խարկով տեղափոխվաած առաջին մարմինները Հոլանդիայի Էյնդհովեն քաղաք են ուղարկվելու հուլիսի 23-ին:

 

Մինչդեռ, ինչպես հայտարարել է Տաունդերը, փորձագետներին հարկավոր է վերադառնալ աղետի վայր և վերստին զբաղվել զոհվածների մարմինների որոնմամբ:

 

Ամստերդամից Քուալա Լումպուր թռչող MH17 չվերթը հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գրաբովո ավանի մերձակայքում: Օդանավում եղել են Նիդեռլանդների 193 բնակիչներ, այդ թվում՝ շատ երեխաներ:

 

«Մենք այստեղից չենք մեկնի, քանի դեռ բոլոր նրանց մարմինները, ովքեր գտնվել են ինքնաթիռում, դուրս չեն բերվի այս երկրից: Ուստի հարկ կլինի շարունակել որոնումները և համաձայնության գալ այն մարդկանց հետ, ովքեր գտնվում են կործանման վայրում»,- ասել է Տաունդերը լրագրողներին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Տորեզ կայարանից Խարկով ժամանած սառնավագոններ են բեռնվել 280 ուղևորների և անձնակազմի անդամների մարմիններ:

 

Ինտերպոլի հայտարարության համաձայն՝ Նիդեռլանդներ ուղարկվելուց առաջ բոլոր մարմինները պետք է զննվեն միջազգային փորձագետների խմբի կողմից: Այն բանից հետո, երբ մարմինները ինքնաթիռով կհասցվեն Էյնդոհովեն, դրանք կտեղափոխվեն Հիլվերսում քաղաք՝ նույնականացման համար: Այդ գործընթացը, Հոլանդիայի իշխանությունների խոսքով, կարող է տևել երկար շաբաթներ, եթե ոչ ամիսներ:

 

Նիդեռլանդների կառավարությունը հուլիսի 23-ը հայտարարել է ազգային սգո օր:

 

Նույն շարքից