Միջազգային 

ԵԱՀԿ ՄԽ-ն անհանգստություն կհայտնի ԼՂ հակամարտության գոտում բռնության աճի կապակցությամբ

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 23-ին պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանդես գալ հայտարարությամբ: Այդ մասին Twitter-ի իր էջի միջոցով հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է գալիս հայտարարությամբ: Հայտարարության մեջ բռնության աճի կապակցությամբ անհանգստություն կհայտնվի», գրել է Ուորլիքը: Միաժամանակ, համանախագահը նշել է, որ մեկնել է Վիեննա` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին զեկուցելու նպատակով:

 

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ` Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին:

 

Նույն շարքից