Միջազգային 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մամեդյարովի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու հարցեր

analitik.am

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը 2014 թվականի հուլիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության արեւելյան գործընկերության ծրագրին մասնակից երկրների արտգործնախարարների 5-րդ հավաքի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

 Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «հանրությանը լավ հայտնի սկզբունքների եւ նաեւ համանախագահ երկրների հնչեցրած հայտարարությունների հիման վրա հակամարտության լուծման գործընթացն արագացնելու ճանապարհները»: 

 

Կայքը նշում է, որ համանախագահ երկրների նախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են առկա ստատուս քվոյի անընդունելի լինելը:

Նույն շարքից