Միջազգային 

Շարունակվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի վերազինումը

analitik.am

Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում Է մարտական մեքենաների հավաքակայանների պլանային համալրումը ավիացիոն, ռազմական ու մասնագիտական անվավոր և թրթուրավոր զրահատանկային տեխնիկայի արդիական նմուշներով: Ընթացիկ տարում Երևանի և Գյումրիի զինվորական կայազորների միավորումներում նոր զենքի բաժինը ավելացել Է մինչև 40 տոկոս:


Այս մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների զինծառայողներին մինչև այս տարվա օգոստոսի սկիզբը կհատկացվեն Կամայի ավտոգործարանի «Մուստանգ» ընտանիքի նոր 2, 3 և 4-սռնանի ավտոմեքենաներ: Դրանք կսկսեն նյութական ունեցվածքով ապահովել այն ստորաբաժանումները, որոնք առաջադրանքներ են կատարում «Կամխուտ», «Ալագյազ» և «Փամբակ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում, ինչպես նաև «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի զինվորական օդաչուներին:


Արդեն երկու շաբաթ Է, ինչ զորամիավորման բարձր որակավորում ունեցող սպաներից բաղկացած հանձնաժողովն ընդունում Է ավելի քան 50 միավոր նոր ավտոտրանսպորտ, ներառյալ երկսռնանի ԿամԱԶ-4350, եռասռնանի ԿամԱԶ-5350 և չորսսռնանի ԿամԱԶ-6350 մեքենաները:


Սովորական ավտոմեքենաներից բացի, վտանգավոր բեռների, անձնակազմի և նյութական միջոցների տեղափոխման համար ռուսական ռազմակայանը կստանա նաև նորոգման-տարհանման ավտոմեքենաներ, շարժական հրամանատարական կետեր, հատուկ տրանսպորտ, որն ունի համապատասխան պլատֆորմ: Ժամանակակից նոր ավտոմեքենաներն ունեն բարձր մրցունակություն, կառավարման հարմարավետություն, դիմացկունություն և շարժունակություն:


Ընդհանուր առմամբ տարբեր մակնիշների հին ավտոտրանսպորտի փոխարինումը արդիական մեքենաներով թույլ կտա ամբողջ ծավալով կատարել տարբեր առաջադրանքներ՝ ի շահ Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների:

 

 

Սկզբնաղբյուրը`  armenpress

 

Նույն շարքից