Սպորտ 

Մահացել է Սարգիս Հովիվյանը

analitik.am

80 տարեկանում մահացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ,  ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը։

Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականին, Սուխումում։ 1955 թվականին տեղափոխվել է Երևան։

1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957 թվականին խաղացել է Քութայիսի «Լոկոմոտիվ», 1957-1970 թթ.` Երևանի «Սպարտակ», 1963 թ.«Արարատ», 1967 թ. Մոսկվայի «Սպարտակ» թիմերում, 1970-1972 թթ. եղել է ԽՍՍՀ Բ խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակ» և Վանաձորի «Լոռի» թիմերի ավագ մարզիչ, 1972-1978 թթ.՝ Երևանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։

1978-1979 թթ. աշխատել է Ինդոնեզիայում, 1980-1981 թթ.՝ Երևանի «Արարատ» թիմի մարզիչ, 1982-1984 թթ. ԽՍՀՄ երկրորդ խմբում հանդես եկող Արտաշատի «Օլիմպիա» և Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերի ավագ մարզիչ,1988-89 թթ. ՀՍՍՀ Սպորտկոմիտեի Սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ, 2001-2004 թթ. եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ։

 

Նույն շարքից