Միջազգային 

Իսրայելի բանակը պատրաստվում է ռազմական գործողությունների հաջորդ փուլին

analitik.am

Իսրայելի պաշտպնության բանակը պատրաստվում է Գազայի հատվածում իրականացնել «Պաշտպանության սահման» գործողության հաջորդ փուլը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը: 

«Մենք պատրաստվում ենք գործողությունների հաջորդ մակարդակին թունելներում կենտրոնանալուց հետո», - ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը` ելույթ ունենալով Իսրայելի «Գոլանի» էլիտար ջոկատի առաջ:

Ռազմական գործողությունների ներկայիս երկրային փուլի նպատակն է՝ պաղեստինցի արմատականների տրամադրության տակ գտնվող թունելների քանդումը, որոնք օգտագործվում են Իսրայելի վրա հարձակումներ իրականացնելու համար:

«Պաշտպանության սահման» գործողությունը Գազայի հատվածում սկսվել է հուլիսի 8-ին, իսկ հուլիսի 17-ին մեկնարկել է երկրային փուլը: Հուլիսի 23-ի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 32 իսրայելցի և 650 պաղեստինցի:

Նույն շարքից