Միջազգային 

ԱՄՆ-ն դեռ չի պատրաստվում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել

analitik.am

ԱՄՆ-ն դեռ Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մտադրություն չունի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ճեպազրույցի ժամանակ նրան հարցրել են ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավոր ամսաթվի մասին: «Ո՛չ, կրկնում եմ, մենք մշտապես հետևում ենք իրավիճակին և գնահատում ենք այն, այնպես որ ես չեմ կարող ձեզ այսօր ոչինչ հայտնել»,- ասել է Շուլցը:

 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն սահմանել է պատժամիջոցներ, որոնք «թուլացնում են ռուսական տնտեսությունը»: «Այժմ մենք քննարկում ենք մեր զինանոցում առկա բոլոր տեսակի գործիքները՝ շարժվելով առաջ»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Եվրամիությունն ընդլայնել են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ: Դրանք առնչվել են մի շարք բանկերի և խոշոր ընկերությունների:

Նույն շարքից