Միջազգային 

Սիրիան հույսը դրել է ՄԱԿ-ի նոր բանագնացի վրա

analitik.am

Սիրիան ողջունել է ՄԱԿ-ի կողմից Ստեֆան դի Միստուրային Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց նշանակելու որոշումը: Նա կներդնի Սիրիայի քաղաքական ճգնաժամը սիրիացիների և Սիրիայի ղեկավարության միջև լուծելու ջանքեր: Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունն ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին՝ հույս հայտնելով, որ Միստուրայի մեթոդները հիմնված կլինեն օբյեկտիվության և միջազգային օրենքների ու դրույթների վրա՝ որոնց համաձայն էլ կհարգվի ազգային ինքնիշխանությունը, ինչպես նաև կարգելվի միջամտությունը երկրի ներքին գործերին, և հաշվի կառնվեն սիրիացի ժողովրդի ցանկությունը և ընտրությունը:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Դի Միստուրային նշանակել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց այն բանից հետո, երբ նախկին բանագնաց Ախդար Իբրահիմին 2014թ.-ի մայիսի հրաժարական էր տվել: Ախդար Իբրահիմին ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց էր նշանակվել 2012թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Քոֆի Անանին: Իբրահիմին հրաժարական էր տվել մայիսի 31-ին` միջսիրիական բանակցությունները վերսկսելու փորձը ձախողելուց հետո:

 

Նույն շարքից