Միջազգային 

Իրանի հոգևոր առաջնորդը պաղեստինցիներին կոչ է արել շարունակել Իսրայելի դեմ ռազմական գործողությունները

analitik.am

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Պաղեստինի ժողովրդին կոչ է արել շարունակել ռազմական գործողություններն Իսրայելի դեմ և ընդլայնել գործողությունների գոտին, տեղեկացնում է IRNA գործակալությունը:

 

«Այդ սիոնիստական դաժան ռեժիմի դեմ պայքարի միակ միջոցը դիմադրության շարունակումն ու ռազմական գործողությունների գոտու ընդլայնումն է՝ մինչև Հորդանան գետի Արևմտյան ափ»,-հայտարարել է նա:

 

Ավելի վաղ Իրանի իշխանություններն իսլամական աշխարհին կոչ էին արել ակտիվ դիրք զբաղեցնել Գազայի հատվածի բնակչությանն օգնելու հարցում, որը տուժել է Իսրայելի հրթիռակոծությունների հետևանքով:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իսրայելի բանակը ցամաքային գործողություն էր սկսել Գազայում: Մինչ այդ 10 օր շարունակ Իսրայելի բանակի ռազմածովային ուժերը հարվածներ էին հասցրել Գազայի օբյեկտներին:

Նույն շարքից