Միջազգային 

Նոր բախումներ` Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների և քրդերի միջև

analitik.am

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ զինյալների միջև ռազմական բախումներ են սկսվել: Այս անգամ թուրք-քրդական հակամարտությունը բորբոքվել է Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանային տարածքում, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում:

 

Ինչպես հաղորդում է  թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը, ներկայում թուրքական բանակը նոր ուժեր է փոխադրում սիրիական սահման: Կայքը հայտնում է, որ արդեն մի քանի օր է` PKK-ի մարտիկները գնդակոծում են թուրք սահմանապահներին: Թուրքիայի կառավարությունն այդ իրադարձությունները գնահատում է որպես երկրի հանդեպ նոր սպառնալիք:

 

Թուրքական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին հիշյալ սահմանում Թուրքիայի ԶՈւ երկու զինվորների զոհվելու մասին:

 

Թուրքիայի կառավարությունը քրդերին խոստացել էր PKK-ի կողմից զինադադար հայտարարվելու դիմաց լուծել քրդական խնդիրը: Սակայն, PKK-ի կողմից հրադադարը պահպանելու նշած ժամկետը (այս տարվա. մարտ) վաղուց սպառվել է, իսկ թուրքական կառավարությունը, ինչպես նախկին դեպքերում, այս անգամ ևս ոչ մի իրական քայլ չի կատարել քրդական խնդիրը երկրում լուծելու ուղղությամբ:

 

Նույն շարքից