Միջազգային 

«Վեցյակի» և Թեհրանի բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

analitik.am

Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև բանակցությունների նոր փուլը, որոնք ավելի վաղ պայմանավորվել Էին երկարացնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակման ժամկետը, կսկսվի սեպտեմբերի 1-ին: Այդ մասին հուլիսի 23-ին հաղորդել Է Press TV հեռուստաալիքը:

 

Հուլիսի կեսերին Իրանը և «վեցյակը» բանակցությունների վեց փուլից հետո չկարողացան համաձայնության հասնել և պայմանավորվեցին բանակցային ժամանակաշրջանը երկարաձգել  մինչև նոյեմբերի 24-ը:

 

«Սեպտեմբերի 1-ընշանակվել Է այդ լրացուցիչ ժամանակաշրջանի ընթացքում բանակցությունների առաջին փուլն սկսելու համար»,-հուլիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիա Աֆհամը: Նա հավելել Է, որ այդ հանդիպմանը կնախորդեն կողմերի կոնսուլտացիաները՝ փորձագետների մակարդակով: 

 

2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված գործողությունների համատեղ պլանին համապատասխան, «վեցյակը» և Թեհրանը պետք Է համաձայնեցնեն փաստաթուղթ, որը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները չեղարկելու փոխարեն, հաղոցդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից