Միջազգային 

Հասան Հասանովի դին հետ ստանալու համար Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում

analitik.am

Փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Քարվաճառում հայկական կողմից գերեվարված անձանց առնչությամբ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ մի շարք հանդիպումներ են անցկացրել հայկական կողմից գերի վերցված ադրբեջանցիների հարցով:

 

Նրանք ԿԽՄԿ-ին խնդրել են տեղեկություններ ճշտել: Արդյունքում հաջողվել է ձեռք բերել մի քանի լուսանկարներ, որոնցից մեկում երևում է սպանված Հասան Հասանովը:

 

Լուսանկարը ցույց են տվել նրա ընտանիքի անդամներին և հարազատներին, ինչից հետո հաստատվել է նրա ինքնությունը:

 

«Ցանկանում եմ նշել, որ գերության մեջ գտնվող Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ հանդիպման կազմակերպման և Հասան Հասանովի դին վերադարձնելու համար աշխատանքներ են իրականացվում, ինչը գտնվում է պետության ղեկավար Իլհամ Ալիևի անմիջական հսկողության ներքո»,-ասված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել է, իսկ նրանցից մեկը, որը դիմադրություն էր ցույց տվել, սպանվել է:

Նույն շարքից