Միջազգային 

Վրաստանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության փոփոխված կազմը

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր խորհրդարանին է ներկայացրել կառավարության կազմը, որպեսզի կառույցը հայտնի իր վստահությունը, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:

Երկուշաբթի հայտնի էր դարձել 6 նախարարների և մեկ պետնախարարի հրաժարականի մասին:

«Համաձայն վրացական օրենսդրության՝ նախագահն իրականացրել է իր գործառույթն ու խորհրդարանին է ներկայացրել կառավարության վերափոխված կազմը: Այժմ խորհրդարանը պետք է քննարկի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը»,-ասել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Տինատին Մջավանաձեն:

Այս գործընթացն անհրաժեշտություն էր, քանի որ հրաժարական էր ներկայացրել կառավարության 1/3-ը:
 

Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացրած ցանկում ներառված են ինչպես նախկին, այդպես էլ թափուր պաշտոններին հավակնող նախարարների թեկնածուների անուններ:

Ի դեպ, ուժային գերատեսչությունների ղեկավարները չեն փոխվել. պաշտպանության նախարարությունը շարունակելու է ղեկավարել Իրակլի Ալասանիան, իսկ ներքին գործերի նախարարությունը՝ Ալեքսանդր Չիկաիձեն:

Անփոփոխ է մնացել նաև արտգործնախարարը. Վրաստանի դիվանագիտական հատվածը կշարունակի գլխավորել Մայա Փանջիկիձեն:

Նույն շարքից