Միջազգային 

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության ընդլայնված պատժամիջոցները կարող են հրապարակվել այս շաբաթ

analitik.am

Ռուսաստանի և Ուկրաինայի համար ընդլայնված սև ցուցակն արդեն այս շաբաթ կարող Է հրապարակվել Եվրամիության պաշտոնական հանդեսում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը:

 

«Այդ փաստաթուղթը կարող Է հրապարակվել արդեն այս շաբաթ»,- հուլիսի 24-ին Բրյուսելում լրագրողներին ասել Է Մայա Կոսյանչիչը:

 

Ռուսաստանի և Ուկրաինայի համար նախատեսված սև ցուցակի փոփոխությունները Բրյուսելում քննարկում են Եվրամիության 28 երկրների դեսպանները: Կոսյանչիչի խոսքով՝ ցուցակում կընդգրկվեն նոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից