Միջազգային 

Ադրբեջանն ութ տարում 153 տանկ է գնել Բելառուսից. ՄԱԿ

analitik.am

2004-2012 թթ. ընթացքում Ադրբեջանը 153 ռազմական տանկ է գնել Բելառուսից, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:

 

Ըստ այդմ՝ Բելառուսը նաև T-72 տարբեր մոդիֆիկացիաներ է վաճառել Ադրբեջանին: Դրանից բացի, զեկուցվող տարվա համար Ադրբեջանը 120 D-30 հրազեն է գնել, 12 2S7 Pion հաուբից հրանոթ, 60 BTR-70 զրահապատ փոխադրիչներ և 11 Su-25 օդանավ:

 

Զեկույցում նշված չեն Buk-MB հրթիռային համակարգերը, որոնք ձեռք են բերվել Բելառուսից և ցուցադրվել 2013-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ:

Նույն շարքից