Միջազգային 

ՄԱԿ-ը Սիրիա օգնություն է ուղարկել առանց Բաշար Ասադի համաձայնության

analitik.am

ՄԱԿ-ը մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն է ուղարկել Սիրիա՝ առաջին անգամ իր գործողությունները չհամաձայնեցնելով Բաշար Ասադի կառավարության հետ: Սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով ինը բեռնատարներ հուլիսի 24-ին հատել են թուրք-սիրիական սահմանը տեղեկացնում է BBC-ին:

 

Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որը թույլ է տալիս Սիրիա մարդասիրական օգնություն հասցնել առանց այդ երկրի կառավարության համաձայնության:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 10,8 մլն սիրիացիներ օգնության սուր կարիք ունեն:

 

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան երեք տարի: Այդ ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, 9 միլիոնից ավելի սիրիացիներ հարկադրված են եղել լքել իրենց տները:

 

Նույն շարքից