Միջազգային 

Թուրքիան վավերացրել է «Հարավային հոսք» նախագիծը

analitik.am

Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարությունը հաստատել է ռուսաստանյան գազը Եվրոպա փոխադրելու «Հարավային հոսք» նախագծի Թուրքիայի տարածքի հետ կապված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը» զեկույցը, որի համաձայն Սև ծովի թուրքական մասի հատակով անցնող գազատարի շինարարության գործընթացում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի ենթադրվում:

 

Այս մասին  հաղորդում է  azpolitika.info լրատվական կայքը, Բաքվում համարում են, որ նախագծի հաստատումով Անկարան հարված է հասցրել Ադրբեջանին, քանի որ այդ նախագծի իրագործման դեպքում ռիսկի տակ կհայտնվի «Nabucco» նախագիծը և կնվազի ադրբեջանական գազից Եվրոպայի կախվածությունը:

 

«Հարավային հոսք» նախագծով կառուցվելիք 931 կմ երկարությամբ գազատարի` Սև ծովի թուրքական մասի հատակով անցնող մասի երկարությունը մոտ 470 կմ է: Գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել 2014 թվականի վերջին: Այն անցնելու է թուրքական ափից 110 կմ հեռավորությամբ և 2200 մ խորությամբ: Գազատարը ռուսական Անապա քաղաքի մոտ կմտնի Սև ծով և ցամաք դուրս կգա Բուլղարիայի Վառնա քաղաքի մոտ: Ռուսական գազը Կենտրոնական և Հարավային Եվրոպա կփոխադրի South Stream Bulgaria AD ընկերությունը: Ծրագրվում է նախագիծը շահագործման հանձնել 2015 թվականի վերջին: Նախագծի սկզբնական արտահանման ծավալը կկազմի տարեկան 63 մլրդ խմ գազ:

 

Նույն շարքից