Միջազգային 

Քլինթոնները 1,5 մլրդ դոլար են վաստակել բարեգործության, քաղաքական արշավների և «դոնորների» օգնության հաշվին

analitik.am

Ամերիկյան TIME հանդեսը Բիլ և Հիլարի Քլինթոններին ներկայացրել է որպես «ամենատպավորիչ շահույթ հավաքողներն ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ»: Քաղաքական ասպարեզում 32 տարվա ներկայության ընթացքում ամերիկացի զույգին հաջողվել Է գրեթե 1,5 միլիարդ դոլար վաստակել բարեգործության, քաղաքական արշավների և «դոնորների» օգնության հաշվին:

 

Ըստ TIME-ի տվյալների՝ միայն կես միլիոն դոլարի շահույթ ամուսնական զույգն ստացել է իր բարեգործական հիմնադրամից, որը պայքարում Է կլիմայի գլոբալ փոփոխման դեմ և մասնակցում է տարերային աղետների հետևանքների վերացմանը:  

   

Ժամանակին ընտանեկան հիմնադրամին մուծումներ են կատարել այնպիսի հայտնի անձնավորություններ, ինչպիսիք են ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և հագուստի Espirit գծի համահիմնադիր Սյուզի Թոմփքինսը: Հրատարակությունը նաև նշում Է, որ Քլինթոնները ոչ քիչ եկամուտ են ստացել այն արշավներից, որոնք ժամանակին առատորեն վարձատրում Էին Բիլ Քլինթոնի հրապարակային ելույթները:  

 

Սակայն քաղաքական գործիչներին հաջողվել Է վաստակել ոչ միայն բարեգործությամբ և քաղաքական խաղերով: Ընտանիքին քիչ եկամուտ չի բերել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի՝ գրողի գործով զբաղվելը: Ինչպես գրել Է Daily Mail հրատարակությունը, վերջին տարում Հիլարի Քլինթոնին հաջողվել Է վաստակել շուրջ 12 միլիոն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից