Տնտեսություն 

Վաճառքի գումարը կկազմի 3 մլն դոլար. Ինչ է ձեռք բերում Հայաստանում Սամվել Կարապետյանը. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները բանակցում են ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ ոչ թե Բարձրավոլտ էլեկտրացանցերի, այլ Սևան-Հրազդան կասկադի վաճառքի շուրջ:

Սևան-Հրազդան կասկադը ռուսական կողմին է փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքի արդյունքում և այս պահին «Ռուսհիդրո» ընկերության բալանսում է: Վատ կառավարման և անխնա շահագործման արդյունքում ընկերությունը կուտակել է մոտ 50 մլն դոլարի վարկային պարտավորություններ, իսկ ձեռնարկությունն անմխիթար վիճակում է:

Մեր տեղեկություններով՝ վաճառքի գումարը կկազմի 3 մլն դոլար, և արդեն սեպտեմբերին Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը կսկսի ձեռնարկության առողջացման ծրագիր իրականացնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից