Միջազգային 

Կրեմլում արդեն քննարկում են տարբերակները, որոնց միջոցով ցանկանում են պատժել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային

analitik.am

Մոսկվան աշխատում է տնտեսական պատժամիջոցների մի քանի սցենարների ուղղությամբ՝ ընդդեմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի, գրում են ռուսական լրատվամիջոցները:

 

Վրացական Грузия online կայքը տեղեկացնում է, որ Վրաստանի իշխանությունները վտանգն իրատեսական են համարում և նշում են, որ նման քայլերը Մոսկվայի կողմից անակնկալ չեն լինի: 

Կրեմլում արդեն քննարկում են տարբերակները, որոնց միջոցով ցանկանում են պատժել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:

Ռուսաստանի կառավարությունը երեք սցենար է քննարկում, որոնցից երրորդը՝ ամենախիստը, նախատեսված է Վրաստանի համար:

 

Այն նախատեսում է պաշտպանական միջոցառումների անցկացում՝ ելնելով ազգային անվտանգության հարցերից: Այդ
տարբերակը փաստացի նշանակում է առևտրի լիակատար արգելք որոշ ապրանքատեսակների համար:

 

Վրաստանի խորհրդարանի գյուղատնտեսական հանձնաժողովի նախագահ Գիգլա Ագուլաշվիլին չի բացառում Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառումը, և նշում, որ Մոսկվայի նման քայլն իրենց համար անակնկալ չի լինի: Պատգամավորը նաև նշել է, թե իշխանությունը միշտ էլ գործարարներին զգուշացրել է նման վտանգի մասին: 

 

«Շատերը հաշվի են առել մեր խորհուրդը և պատրաստ են Ռուսաստանի առևտրային սահմանափակումներին, սակայն
կլինեն նաև այնպիսի գործարարներ, որոնք չեն հավատացել մեզ և հիմնական շեշտը դրել են ռուսական շուկայի վրա: Նման ընկերությունների համար ոչինչ անել չենք կարող, քանի որ մենք կարող ենք միայն նախազգուշացնել և խորհուրդ տալ»,-ասել է Ագուլաշվիլին:

 

Նույն շարքից