Միջազգային 

Իսրայելը մերժել է ԱՄՆ պետքարտուղարի առաջարկը

analitik.am

Իսրայելի ռազմաքաղաքական խորհուրդը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկը, որտեղ 18 օր շարունակ ռազմական գործողություններ են անցկացվում` ընդդեմ պաղեստինցի զինյալների:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` տեղի հեռուստաընկերությանը հղումով, այս մասին քննարկումներն անցկացվել են փակ դռների ետևում, սակայն ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ խոսքը «հումանիտար հրադադարի» մասին է, որի ընթացքում հակամարտող կողմերը պետք է միջնորդների միջոցով համաձայնեցնեն անհապաղ կարգավորման հարցերը` ներառյալ սոցիալ-տնտեսական և քաղաքական ասպեկտները:

Իսրայելի երկրորդ հեռուստաալիքի տվյալներով` ռազմաքաղաքական խորհուրդը, որը միավորում է հիմնական նախարարներին, «միաձայն» մերժել է Թել Ավիվում ժամեր տևած նիստի ավարտին ընդունված նախաձեռնությունը: «Այդպիսով, խորհուրդը հասկացրել է, որ որևէ հրադադար անընդունելի է համարում, եթե այն բացառում է իսրայելի բանակի գործողությունները պաղեստինցիների թունելները ոչնչացնելու ուղղությամբ», - նշում է աղբյուրը: 

Նույն շարքից