Միջազգային 

Ալիևն այլևս չի վստահում Մամեդյարովին

analitik.am

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիևի` օրերս արած հայտարարությունն այն մասին, որ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը «ադրբեջանական ներկայիս կառավարության կազմում ամենաանկարող նախարարներից մեկն է և պետք է հրաժարական տա», ինչպես նաև դեսպանների հասցեին հնչեցրած քննադատությունն, առաջացրել է հակառակ կողմի զայրույթը:

 

Ըստ «Ազադլիգ»-ին հասած տեղեկությունների` Էլմար Մամեդյարովն ու արտոնյալ մի քանի դեսպաններ ցանկացել են անմիջապես պատասխանել պատգամավորին, սակայն, Նախագահի աշխատակազմը սաստել է նրանց և հասկացնել տվել, որ անհրաժեշտ է հարցը լուծել անաղմուկ:

 

Թերթը նշում է, որ Էլմար Մամեդյարովն ու նրա շրջապատը գտնում են, որ պատգամավորը նման հայտարարությամբ հանդես է եկել արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի գլխավորած «նախիջևանյան կլանի» հանձնարարությամբ, որը ցանկանում է վերահսկողություն սահմանել երկրի արտաքին քաղաքականության վրա: Լուրեր են շրջանառվում, որ հակառակ կողմն այնքան է համառել, որ տեղի ունեցածը քննարկվել է իշխանության գագաթաժողովում: Նշվում է, որ «հակառակ կողմին ավելի շատ զայրացրել է Գուդրաթ Հասանգուլիևի կողմից Էլմար Մամեդայրովին հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ համեմատելը և վերջինիս նախապատվություն տալը»: Էլմար Մամեդյարովն ու նրա շրջապատը հարցի քննակման ժամանակ դա գնահատել են «որպես իշխանության արտաքին քաղաքականությանը հասցված լուրջ հարված»:

 

Նույն շարքից