Միջազգային 

Վրաստանի խորհրդարանը կաշխատի երկու տարբեր շենքերում

analitik.am

Ընթացիկ տարվա սեպտեմբերից Վրաստանի խորհրդարանը կաշխատի երկու տարբեր շենքերում: Կոմիտեական լսումները կանցկացվեն Թբիլիսիում՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում, իսկ լիագումար նիստերը պատգամավորները կանցկացնեն Քութայիսում՝ խորհրդարանի նոր շենքում, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին:  

 

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Զուրաբ Մարաքվելիձեի խոսքով՝ կոմիտեական և լիագումար նիստերը կանցկացվեն այն պարբերականությամբ, որը կպահանջի անհրաժեշտությունը և խորհրդարանի աշխատակազմը: 

 

Կառավարող թիմը խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի վերադարձնելու մասին խոսում Էր դեռ մինչև իշխանության գալը: Բայց իշխանության գալուց հետո հարցը չի հաջողվել լուծել, քանի որ չի եղել անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն: 

 

Խորհրդարանը տեղափոխելու փաստարկների թվում կառավարող թիմի անդամները նշում են Քութայիսում գտնվող նոր շենքում աշխատելու համար անտանելի պայմանները, գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև հեռավորությունը և ավելացած ծախսերը:

 

Նույն շարքից