Միջազգային 

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ որոշում կընդունի հուլիսի 29-ից ոչ շուտ

analitik.am

Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ որոշում կընդունի հուլիսի 29-ից ոչ շուտ: Այդ մասին հուլիսի 25-ին հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը՝ դժվարանալով նշել կոնկրետ ժամկետներ:

 

«Երեքշաբթի օրը պարզ կդառնա հաջորդ փուլերի մասին»,- ասել Է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հուլիսի 25-ին քննարկել Է Ուկրաինայի իրադրության առնչությամբ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկությունները: Դրանց գործարկման համար անհրաժեշտ կլինի որոշում քաղաքական մակարդակում, պարզաբանել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Թոդը:  

 

Թոդի խոսքով՝ մշտական ներկայացուցչիների կոմիտեն արդեն ավարտել Է նիստը: «Դա նշանակում Է, որ Եվրահանձնաժողովը, Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության հետ համագործակցելով, այժմ կարող Է առաջ շարժվել իր օրենսդրական առաջարկության նախապատրաստման գործում, որը պետք Է հայտնվի շատ շուտով»,- ասել Է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը: 

 

Ինչ վերաբերում Է հնարավոր տնտեսական պատժամիջոցներին, ապա ըստ արևմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ Եվրոպայի երկրները քննարկում են հնարավոր սահմանափակիչ միջոցներ Ռուսաստանի պետբանկի նկատմամբ: Մասնավորապես, ենթադրվում Է ՌԴ-ի՝ պետության խոշոր մասնակցությամբ բանկերին արգելել օգտագործել Եվրոպայի երկրների բաժնետոմսրեի շուկաներն՝ այլ պետություններից ներդրողների միջոցների ներգրավման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից