Միջազգային 

Պան Կի Մունը աջակցում է Իրաքին

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մեկնել է Իրաք:  Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պան Կի Մունը նշել է, որ Իրաքի գոյությունն այժմ սպառնալիքի տակ է դրված, և նոր կառավարության պարտականությունն է լուծել հարցերը: Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ լիովին աջակցում է Իրաքին ահաբեկչության դեմ պայքրում, որի զոհ են դարձել ավելի քան հազար անմեղ մարդիկ:

 

Իր հերթին վարչապետ Նուրի ալ Մալիքին նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը և քաղաքական գործընթացը երկրում կշարունակվեն: Անդրադառնալով պաղեստինյան հարցին՝ նա կոչ է արել ՄԱԿ-ին և համաշխարհային հասարակությանը աջակցել պաղեստինի ժողովրդին:

 

Իրաքյան ուժերը առաջընթաց են գրանցել ահաբեկչության դեմ պայքարում: Նրանք «Իսլամական պետություն»  խմբավորումից ազատագրել են Բաբելոն նահանգի Ջուրուֆ աս Սախր շրջանը: Արդյունքում 5 մեքենաներ են ոչնչացվել: Միևնույն ժամանակ Դիյալա մարզում ազատագրվել է Սեդ Համչին շրջանը: Այնտեղ ոչնչացվել են 80 զինյալներ: Սալահ ադ Դին մարզում ոչնչացվել են 42 զինյալներ:

 

Նույն շարքից