Միջազգային 

Վենեսուելան լրացուցիչ զենք կգնի Ռուսաստանից և Չինաստանից

analitik.am

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է, որ իր երկիրը լրացուցիչ զենք կներմուծի Ռուսաստանից և Չինաստանից՝ իր ռազմական հզորությունը մեծացնելու համար, տեղեկացնում Է   Noticias24 նորությունների պորտալին: Նրա խոսքով՝ շուտով աշխատանքը կսկսեն այն հանձնաժողովները, որոնք կզբաղվեն Վենեսուելայի բանակի համար նորագույն սպառազինության պատվերների ընտրությամբ:

 

Ավելի վաղ Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության  կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն ասել Է, որ մինչև 2015 թվականը Վենեսուելան կզբաղեցնի երկրորդ տեղը (Հնդկաստանից հետո) Ռուսաստանի սպառազինությունների արտահանման կառուցվածքում: Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի տեղեկատվության՝ 2012 թվականից մինչև 2015 թվականը Մոսկվան Կարակասին կմատակարարի 3,2 միլիարդ դոլարի պաշտպանական արտադրանք:

 

«ՌոսօբորոնԷքսպորտը» 2005-ից մինչև 2009 թվականը  Վենեսուելայի հետ կնքել Է սպառազինությունների մատակարարման շուրջ 30 պարտավորագիր: Կարակասը նախապատվությունը տվել Է ռուսական՝ հակաօդային պաշտպանության համալիրներին («Բուկ», «Իգլա»), Տ-72Մ տանկերին, «Սմերչ», «Գրադ»  համազարկային կրակի համակարգերին, զրահատեխնիկային և հրետանուն:

 

Նույն շարքից