Միջազգային 

Սերժ Սարգյանը ՀՀ ԶՈՒ-ն համալրող սպաներին խնդրեց հերոսանալ

analitik.am

Մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ: Դիպուկահար զենքով մեզ թիրախավորելով, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք` «Զգույշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»: Այս էր Ծիծեռնակարդի բարձունքին իրենց ավարտական դիպլոմներն ստացող 416 սպաներին ուղղված ՀՀ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ուղերձը:


«Այսօր նշանակալի օր է մեզ համար, քանի որ հավաքվել ենք տոնելու Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի հիմնադրման 20-ամյակը, սպայական առաջին կոչումները շնորհելու ուսումնական հաստատությունների շրջանավարտներին և նշելու ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների առաջին հոսքի ուսումնառության ավարտը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական իստիտուտը պատմական նշանակություն ունեցող կրթահամալիր է մեզ համար: Ստեղծվելով արցախյան պատերազմի հաղթական ավարտի հետքերով, այն նշանավորեց ռազմական կադրերի սեփական դարբնոցն ունենալու հայ ժողովրդի վաղեմի երազանքի իրականացումը»,- նշեց Նախագահը:


Սերժ Սարգսյանի խոսքով` Հայոց բանակի ռազմական կրթության ողնաշարը` 20-ամյա երիտասարդը, տարեցտարի հայկական Զինված ուժերը համալրում է հայրենիքին նվիրյալ պրոֆեսիոնալ սպաներով և Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հետ ապահովում Հայոց բանակի շարքերը բանիմաց ու ամենակարևորը հայրենի միջավայրում թրծված առաջնորդներով:


«Արժանահիշատակ է այն հանգամանքը, որ առաջին անգամ հայկական Զինված ուժերը կհամարվի այստեղ ներկա երեք կին պրոֆեսիոնալ սպաներով: Սա վկայում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ օրըստօրե աճող դերակատարության մասին»,- շեշտեց Նախագահը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց սպաներին` զինվորականի մասնագիտությունն ընտրելու համար:


«Ես հրամայում եմ, խնդրում անել ամեն ինչ հերոսանալու ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորըը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք հայրենքին շատ եք պետք: Բարի երթ դեպի մեր փառախպանծ զինված ուժերի շարքերը, որոնք գտնվում են քաղաքակրթության ու բարբարոսության, լույսի ու խավարի կիզակերտում»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի բարձունքին Հայաստանի մի շարք ռազմական ուսումնական հաստատությունների 416 շրջանավարտները ստացան իրենց ավարտական դիպլոմները, որից հետո անցնել են սպայական ծառայության ՀՀ Զինված ուժերում:

 

Նույն շարքից