Միջազգային 

Իսրայելը պատրաստ է երկարաձգել զինադադարը

analitik.am

Իսրայելի կառավարությունը պատրաստ է երկարացնել հուլիսի 26-ին ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ զինված խմբերի հետ հայտարարված 12 ժամյա  զինադադարը:  Այս մասին հայտնում է Reuters –ը՝ հղում տալով նախարարների կաբինետի անանուն աղբյուրին:

 

Պաշտոնյաների խոսքերով, «պատերազմն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ», ուստիև  զինադադարի  ընթացքում Իսրայելի բանակը  չշարունակեց  Գազայի հատվածում փորված թունելների ոչնչացումը, որոնք կապում են Գազան Իսրայելի և Եգիպտոսի հետ, բայց կարող էր դա անել:

 

Երեք շաբաթ տվող կոնֆլիկտի  ընթացքում զոհվել է 1000-ից ավել պաղեստինցի: Պաղեստինի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրին հայտարարել է, որ զինադադարի ընթացքում կոնֆլիկտի գոտուց փրկարարները կարողացել են դուրս բերել 100-ից ավել դիակ: 

 


Հուլիսի 7-ից Իսրայելն իրականացնում է «Անկոտրում ժայռ» օպերացիան, որն ուղղված է Գազայի հատվածից Իսրայելի քաղաքները  հրթիռակոծելու դեմ: Այս գործողություններն իրականացվում են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման  ղեկավարության  ներքո: 

Նույն շարքից