Տնտեսություն 

2018 թ-ի համեմատ սննդամթերքը հիմնականում թանկացել է. ԱՎԾ

2019 թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5 տոկոս գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 28.2 տոկոս գնանկումը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2019 թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 19.1 տոկոս գնաճ, իսկ 2019 թ. մայիսի համեմատ՝ 28.2 տոկոս գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի գները նվազել են 32.7-26.7 տոկոսով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում:

Մայրաքաղաքում բանջարեղենի գները նվազել են 27.0 տոկոսով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019 թ. հունիսին 2018 թ. հունիսի համեմատ արձանագրվել է 4.9 տոկոս գնաճ, իսկ 2019 թ. մայիսի համեմատ՝ 0.7 տոկոս գնանկում:

Ձվի գինը 2019 թ. հունիսին 2018 թ. հունիսի համեմատ աճել է 37.6 տոկոսով, իսկ 2019 թ. մայիսի համեմատ գրանցվել է 1.3 տոկոս գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 1.8-0.2 տոկոս գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում:

Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 0.7 տոկոսով:

Յուղերի և ճարպերի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2019 թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.6 տոկոս, ոչ ալկոհոլային խմիչքների՝ 0.4 տոկոս, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.2 տոկոս, ձկան և ծովամթերքի 0.1 տոկոս գնանկում:

Մրգի ապրանքախմբում1 2019 թ. հունիսին 2018 թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.6 տոկոս, իսկ 2019 թ. մայիսի համեմատ՝ 3.8 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2019 թ. հունիսին մայիսի համեմատ մրգի գներն աճել են 6.2-26.4 տոկոսով, իսկ 3-ում արձանագրվել է 1.6-0.2 տոկոս գնանկում:

Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 0.9 տոկոսով:

Մսամթերքի ապրանքախմբում 2019 թ. հունիսին 2018 թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.1 տոկոս, իսկ 2019 թ. մայիսի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ:

2019 թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետության դիտարկված 3 քաղաքներում մսամթերքի գներն աճել են 0.1-1.3 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), 7-ում գրանցվել է 0.6-0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2019 թ. հունիսին 2018 թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.4 տոկոս գնանկում, իսկ 2019 թ. մայիսի համեմատ՝ 0.7 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2019 թ. հունիսին մայիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբի գներն աճել են 0.2-4.5 տոկոսով, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի ապրանքախմբի գների մակարդակն աճել է 0.9 տոկոսով:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից