Միջազգային 

Մալայզիական կողմը ոստիկանների խումբ կուղարկի Ուկրաինա` Boeing 777-ի աղետի վայրում աշխատելու համար

analitik.am

Առաջիկա օրերին մալազիական կողմը ոստիկանների խումբ կուղարկի Ուկրաինա` Boeing 777-ի աղետի վայրում աշխատելու համար:  Այդ մասին հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից: «Հուլիսի 30-ին 68 ոստիկաններ կմեկնեն Կուալա Լումպուրից և կմիանան տեղում աշխատող միջազգային փորձագետներին»-նշված է հայտարարության մեջ:

 

 

Ավելի վաղ Մալազիայի կառավարության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայի հետ: Զրույցի արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ինքնաթիռի «սև արկղերի», զոհված ուղևորների մարմինների տեղափոխման, ինչպես նաև աղետի վայր փորձագետների խմբի մուտքն ապահովելու վերաբերյալ:

 

Նույն շարքից