Միջազգային 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը գործնականում «գրավել» է Ստամբուլի բոլոր մզկիթները

analitik.am

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը գործնականում «գրավել» է Ստամբուլի բոլոր մզկիթները, որտեղ ադրբեջանց ապագա մոջահեդներին պատրաստում են սիրիաական պատերազմում կռվելու համար: Այս մասին  թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է ջաֆարիների (իսլամի սունի ուղղության աղանդ) առաջնորդներից Հասան Քանաալթըն:

 

Նրա խոսքով` ԻԼԻՊ-ը վերահսկողության տակ է վերցրել Ստամբուլի Ֆաթիհ, Աթաշեհիր, Էսենյուրթ և Բաղչըլար շրջանների մի շարք մզկիթներ: Ադրբեջանցի եկած երիտասարդներն այդ մզկիթներում հանձնարարականներ են ստանում, իսկ հետո երիտասարդներին ուղարկում են պատերազմ` Սիրիա:

 

«Իշխանությունները չեն միջամտում, և մենք փորձում ենք ինքնուրույն ապահովել մեր համայնքի անդամների անվտանգությունը: Մենք հանդիպում ենք խնդրել ներքին գործերի նախարար Աֆգան Ալադանի հետ, սակայն, 10 օր է անցել, նրանից պատասխան չկա», -ասել է Քանաալթըն:

 

Նա նաև նշել է, որ մի քանի օր առաջ Մուհամադիա մզկիթի վրա հարձակում է գործվել, որտեղ հավաքվում էին ջաֆարիների համայնքի անդամները, ինչի հետևում, ենթադրաբար, կանգնած են ԻԼԻՊ-ի անդամները:

 

«Մեզ ասացին, որ ազան (մոլլայի կողմից նամազի կանչ) թույլ չեն տա: Ֆաթիհն այն շրջաններից մեկն է, որտեղ ամրապնդվել են ԻԼԻՊ-ի անդամները: Այնտեղ սալաֆիները բրոշյուրներ են բաժանում և հակաշիական քարոզչույուն տանում: Նրանք Աթաշեհիրում ստեղծել են իրենց ներկայացուցչությունների ճյուղավորված ցանցը, որտեղ Սիրիա ուղարկվելուց առաջ հյուրընկալվում են Ադրբեջանից ժամանած մեծ թվով երիտասարդներ: Պետությունը չի կարող չիմանալ այդ մասին»,- ասել է ջաֆարի առաջնորդը:

 

Նույն շարքից