Միջազգային 

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը չի ցանկանում 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում տեսնել

ՄԵծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Կլեգը հայտարարել Է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի դերը Ուկրաինայում ծավալվող ռազմական իրադարձություններում, Ռուսաստանին պետք Է զրկել 2018թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Այս մասին տեղեկացնում Է  Sunday Times   բրիտանական հանդեսը:

 

«Եթե  Ռուսաստանը ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից  չզրկվի, ապա ուկրաինական իրադարձություններից հետո հանրությունը մեր կողմից իր նկատմամբ վերաբերմունքը անղեղծ չի կարողանա համարել»,- ասել Է Քլեգը:

 

Մինչդեռ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շթայնմայերը արդեն հայտարել Է, որ գերմանացի դիվանագետները դեմ են 2018թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի փոխարինման վերաբերյալ  բանավեճ սկսելուն:

 

Նույն շարքից