Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում կշարունակվի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։
«Մենք չենք դադարեցնի այս գործողությունը, քանի դեռ չենք ոչնչացրել թունելները»,- հայտարարել է Նեթանյահուն՝ նկատի ունենալով Գազայի հատվածի թունելները, որոնք ՀԱՄԱՍ շարժման գրոհայիններն օգտագործում են Իսրայելի տարածք ներխուժելու համար, փոխանցում է Deutsche Welle-ն։
Հուլիսի 28-ի երեկոյան իսրայելական բանակը հեռախոսների և կարճ հաղորդագրությունների միջոցով զգուշացրել է Գազայի բնակիչներին ռազմական գործողությունների վերսկսման մասին՝ կոչ անելով նրանց անհապաղ լքել տները և թաքնվել ապահով վայրերում։
Իսրայելի կողմից միակողմանի զինադադարը կարճատև է եղել, քանի որ մի քանի ժամ անց Գազայի հատվածից կրկին հրթիռներ են արձակվել, գրում է աղբյուրը։