Միջազգային 

Իրանի հոգևոր առաջնորդն Իսրայելին «կատաղած շուն» է անվանել

Իրանի հոգևոր առաջնորդ մեծ այաթոլահ Ալի Խամենեին Իսրայելին «կատաղած շուն» է անվանել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով France-Presse-ին:

 

Նա Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում «ցեղասպանություն» իրականացնելու համար:

 

Այաթոլահի խոսքով՝ Իսրայելն իրեն «կատաղած շան» ու «վայրի գայլի» պես է պահում և պատասխանատվություն է կրում տարածաշրջանում հումանիտար աղետի համար:

 

Խամենեին դիմել է ողջ մուսուլմանական աշխարհին՝ կոչ անելով «զինել Պաղեստինը՝ սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի համար»:

 

Իրանում պաղեստինցիների դեմ նոր պատերազմին արձագանքել էին բազմահազարանոց ցույցերով:

Նույն շարքից