Ռամադան սուրբ ամսվա ավարտի և դրան հաջորդած Այդ ալ Ֆիտր տոնի կապակցությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսի ալ Խեյր մզկիթում մասնակցել է աղոթքի:
Աղոթքից հետո շեյխ Մուհամմադ Շարիֆ աս Սաուաֆը նշել է, որ Սիրիան հաղթել է իր դեմ ուղղված դավադրություններին շնորհիվ մեծ կամքի և ղեկավարության խոհեմության: Նա նաև ավելացրել է, որ Սիրիան մշտապես հանդես կգա հասարակության մեջ ցանկացած կրոնական տարաձայնությունների դեմ: