Եվրամիությունից հետո Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: echo.msk.ru-ն պարզաբանել է, թե որ ոլորտներին են վերաբերում պատժամիջոցները:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ սահմանափակիչ միջոցառումներ կկիրառվեն Ռուսաստանի տնտեսության ամենակարևոր՝ էներգետիկայի, պաշտպանության և ֆինանսական ոլորտների նկատմամբ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ պատժամիջոցների թիրախում են հայտնվել Միավորված նավաշինական կորպորացիան, ВТБ բանկը, «Россельхозбанк»-ը և «Банк Москвы»-ն:
Օբաման նշել է, որ սա նոր սառը պատերազմ չէ, այլ ընդամենն արդյունքն այն բանի, որ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել այն, որ Ուկրաինան կարող է գնալ իր ուղով:
Ավելի վաղ Եվրամիության երկրների առաջնորդները համաձայնել էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում, որոնց մանրամասների հրապարակումը սպասվում է այսօր։