Ուկրաինայի իշխանությունները համաձայն են երկրի հարավ-արևելքում դադարեցնել կրակոցները և անցնել երկխոսության ֆեդերալացման կողմնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո:
«Նախագահ Պորոշենկոն հստակ հայտարարել է, ու դա կրկնեց նախարար Կլիմկինը, որ ուկրաինացիները պատրաստ են անցնել կրակի դադարեցման` ոչ թե ապագայում, այլ այժմ»,-ասել է Քերին: Նրա խոսքով` Կիևի խաղաղ ծրագիրը ենթադրում է երկխոսություն ֆեդերալացման կողմնակիցների հետ` միջազգային հանրության մասնակցությամբ: